Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը Աստանայում հանդիպել է Պալ Շմիթի եւ Դունյա Միյատովիչի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել Հունգարիայի նախագահ Պալ Շմիթի եւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ:

Հայաստանի եւ Հունգարիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին` նկատի առնելով, որ հաջորդ տարի Հունգարիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին եւ ժողովրդին` հայկական համայնքի նկատմամբ ջերմ եւ բարյացկամ վերաբերմունքի համար:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մամուլի ազատությունը խթանող կարեւոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, ըստ նրա, ԵԱՀԿ-ի անդամ այլ երկրների համար եւս լավ օրինակ կարող են դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG