Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսեց գործել նոր` Վարչական վերաքննիչ դատարանը


Այսօրվանից Հայաստանում գործում է նոր` Վարչական վերաքննիչ դատարանը: Այդ մասին տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը:

Հայաստանի դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները կատարվել են այս տարվա հոկտեմբերի 29-ին:

Վերաքննիչ վարչական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:

Վարչական վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքների հիման վրա վերանայելու է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը՝ որոշումները եւ վճիռները: Վարչական դատարանի վճիռների դեմ ներկայացված բողոքները Վարչական վերաքննիչ դատարանում քննվելու են կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դեմ ներկայացված բողոքները` միանձնյա, գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու:

Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG