Մատչելիության հղումներ

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 58,1%-ը 25-39 տարեկան մարդիկ են: 1988-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 1-ը հայաստանցիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 956 դեպք: Իսկ իրավիճակի գնահատումը մասնագետներին թույլ է տալիս եզրակացնել, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը մոտ 1900 է:

2009 թվականի տվյալներով` ռիսկային վարկանիշ դրսեւորող մարդկանց ամենամեծ խումբը Շիրակի մարզում է, Երեւանը հայտնվել է երկրորդ տեղում, ապա հաջորդում են Լոռու, Արմավիրի եւ Սյունիքի մարզերը:

Եթե նախորդ տարիներին Հայաստանում հիվանդությունը փոխանցվում էր հիմնականում թմրամիջոցների ներարկման ճանապարհով, ապա այժմ միտումը փոխվել է, եւ վարակը տարածվում է հիմնականում անկանոն սեռական հարաբերությունների պատճառով:

Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայաստանը կրկին միացավ այդ պայքարին` մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրելու խնդրի վրա, բարձրաձայնելու, որ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է:

XS
SM
MD
LG