Մատչելիության հղումներ

Ղեկավար դաշնակցականը Աստանայի գագաթնաժողովից «ճեղքում» չի ակնկալում


ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը:

ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը:

«Քիչ հավանական է, որ Աստանայում ընթացող ԵԱՀԿ-ի գագաթանաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցում «ճեղքում» գրանցվի», - «Ազատություն» ռադիոկայանի զրույցում չորեքշաբթի օրը նշեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա համոզմամբ, այդ է վկայում նաեւ Աստանայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի, Ֆրանսիայի վարչապետ Ֆիյոնի եւ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի` քիչ առաջ ընդունված հայտարարությունը:

«Առանձնաբար Ղարաբաղի հարցում այն, ինչ Ադրբեջանը կարծում էր, որ կլինի կամ ուզում էր ցույց տալ, որ իբր ինքը ակնկալում է, պատրաստ է, որ լինի (ճանապարհային քարտեզ եւ այլն), չեմ կարծում, որ լինի: Հիմնական խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է: Առաջընթաց չկա, որովհետեւ Ադրբեջանը իր կեցվածքը Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ չի կարող փոխել: Այսինքն` չի ասել [Ադրբեջանը], որ կարող է ընդունել, որ Ղարաբաղը նաեւ չլինի Ադրբեջանի կազմում», - ասաց Մանոյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի վերջին հայտարարությանը, ուր հույս էր հայտնվում, որ Աստանայում բոլորի համար ընդունելի մի հայտարարություն կստորագրվի եւ նշվում էր, որ նախագահ Մեդվեդեւի նպատակն է մշակել համատեղ «համընդգրկուն փաստաթուղթ, որը իրավականորեն պարտավորեցնող վերջնական խաղաղ համաձայնագրի հիմք կհանդիսանա», ապա ըստ Մանոյանի` պետք է հաշվի առնել, որ Լավրովի հայտարարությունը հնչեց մոտ մեկ ամիս առաջ Աստրախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո:

«Որտեղ նախագահ Մեդվեդեւի հայտարարությունը պիտի ասել, որ մի քիչ շատ լավատես էր` որ կողմերը պիտի գան եւ իրենց տարակարծությունները հիմնական սկզբունքների շուրջ արդեն մեկ ամսվա ընթացքում պիտի փարատեն ու պիտի հիմնական սկզբունքների շուրջ ընդհանուր համաձայնություն կայացնող փաստաթուղթ ստորագրվի: Փաստորեն Լավրովը այդ ակնկալությունն է, որ նվազեցնում է, մեղմացնում է», - նշեց Կիրո Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG