Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազությունը նույնպես կբողոքարկի Խալաֆյանի մահվան գործով դատավճիռը


Հայաստանի դատախազությունը նախատեսում է վերաքննիչ բողոք ներկայացնել Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահվան գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ:

«Դատարանը բավարար չի համարել ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքի ապացույցները եւ նրանց մասով կայացրել է արդարացման դատավճիռ: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազների գնահատմամբ` Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ապացույցները եղել են բավարար, եւ նրանց մասով նախատեսվում է ներկայացնել վերաքննիչ բողոք», - ասված է գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 29-ի դատավճռով հանցավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երրորդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Նույն գործով մեղադրվող օպերլիազոր Մորես Հայրապետյանը հանցավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով եւ դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման:

Վահան Խալաֆյանի իրավահաջորդը եւ Աշոտ Հարությունյանը հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG