Մատչելիության հղումներ

Հայաստանում պլաստիկ վիրահատությունները շատանում են


Հայաստանում քթի վիրահատությունների գինը տատանվում է 1000-1500 ԱՄՆ դոլարի սահմաններում: Այս վիրահատության պահանջարկը ամենից մեծն է, դրան հաջորդում է կրծքագեղձերի մեծացումը:

Գոյություն ունի պլաստիկ վիրահատության 2 տեսակ` պլաստիկ-էսթետիկ եւ պլաստիկ-վորականգնողական: Պլաստիկ վիրաբուժության ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի խոսքով` մեզանում առավել տարածված է էսթետիկը:

Նաիրի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ ծառայության ղեկավար Գնել Անանյանը նշում է, որ վիրահատության արդյունքի հարցում վիրահատվողների 50%-ն է համակարծիք լինում բժշկի հետ:

Երգչուհի Նունե Եսայանի փոխանցմամբ` հայ աստղերի մոտ 20%-ն է դիմում պլաստիկ վիրահատությունների եւ հիմնականում քթի արտաքին տեսքի փոփոխման համար:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG