Մատչելիության հղումներ

Կամավորական աշխատանքներ` համայնքներում


Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տրամադրած 1 միլիոն 300 հազար դրամով մեկ շաբաթվա ընթացքում 120 երիտասարդ կամավորների ջանքերով համայնքային ծառայության շաբաթ է անցկացվել 27 գյուղական եւ քաղաքային համայքներում:

Կամավորները կառուցել եւ վերանորոգել են մանկական խաղահրապարակներ, բարեկարգել են մարզական հրապարակներ, մաքրման եւ աղբահանման աշխատանքներ են կատարել զբոսայգիներում եւ եկեղեցիների տարածքներում:

Համայնքներում, բնակիչներից բացի, ծրագրով հետաքրքրվել են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները. տեղեկանալով կամավորների աշխատանքի մասին` շատերն իրենց գումարներով գնել են անհրաժեշտ նյութերը: Ընդհանուր առմամբ` համայնքները 600 հազար դրամի ներդրում են կատարել:

XS
SM
MD
LG