Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարությունը ընդունում է կարծիքներ եւ առաջարկություններ


Օրեր առաջ ՀՀ վարչապետի հավանությանն է արժանացել Կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»: Մինչեւ դեկտեմբերի 15-ը, Կրթության եւ գիտության նախարարությունը ծրագրի վերաբերյալ կարծիքներ ու առաջարկություններ է ընդունում:

Կոռուպցիայի դեմ պայքարի համալիր գործողությունների ծրագրում նախարարությունը` որպես ձեռնարկվելիք միջոցառումներ, նշել է, մասնավորապես, կրթական համակարգի առավել կոռումպացված հատվածների վերանայումը, կոռուպցիայի ռիսկերի գնահատումը, կրթական տարբեր հաստատությունների ֆինանսավորման ծավալների ավելացումը, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը, գիտելիքի արժեւորմանը միտված հասարակական կարծիքի ձեւավորումը, նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն կարողությունների զարգացումը եւ այլն: Միջոցառումների կատարման ժամկետները սահմանված են 2011-2012 թվականները:
XS
SM
MD
LG