Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել


Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքում պայթյուն է տեղի ունեցել: Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, պայթյունը իրականացվել է այն դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում են Ղրղըզստանի վտարված իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունները:

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Հինգշաբթի օրը Ղրղըզստան է այցելելու ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, եւ պայթյունը կարող է կապված լինել նաեւ այդ այցի հետ:

Բացի այդ, նախօրեին Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքում անվտանգության ուժերը բախումներ են ունեցել իսլամիստ զինյալների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG