Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին


Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Նույն օրը արտգործնախարարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG