Մատչելիության հղումներ

Հայաստանում հայտնաբերվել եւ դատապարտվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի 9 գործակալ


Վերջին տարիներին Հայաստանում հայտնաբերվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ, եւ բոլորն էլ դատապարտվել են երկարատեւ ազատազրկման: Այս մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջում երկուշաբթի օրը տեղադրված հաղորդագրության մեջ:

Հայաստանի դատական մարմիններում վերջին տարիներին քննվել է այսօրինակ բնույթի 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, ընդ որում՝ դրանցից Մուրադ Բոջոլյանը, Անդրեյ Մազիեւը, Նինա Շիլինան, Իվետա Ֆիլկովան, Էդգար Ֆիլկովը եւ Ալեքսանդր Գասպարյանը, Գեւորգ Հայրապետյանը, դատապարտվել են՝ պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված), իսկ ՌԴ քաղաքացի Ռուստեմ Վալիախմետովը եւ ԻԻՀ քաղաքացի Բեհնամ Բաղերին դատապարտվել են լրտեսության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդված):

Նշված բոլոր գործերով ներպետական ատյանները հիմնավորված են համարել առաջադրված մեղադրանքները: Մասնակի բացառություն է կազմում միայն Գ.Հայրապետյանի եւ Բ.Բաղերիի վերաբերյալ քրեական գործը, որի վերաբերյալ դատավճիռ կայացրել է միայն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իսկ վերաքննիչ դատարանը դեռ չի սկսել քննությունը:

Եվրոդատարան հասել է մեկ բողոք՝ Մուրադ Բոջոլյանն ընդդեմ ՀՀ կառավարության, եւ մերժվել: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, մերժման պատճառ է հանդիսացել այն, որ «Եվրոդատարանը գտել է, որ Բոջոլյանի կողմից նման տեղեկությունների հաղորդումը արտասահմանյան հետախուզական ծառայություններին իրական վտանգ էր ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG