Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ համագործակցությանը:

Հայաստանի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ չնայած հետճգնաժամային խնդիրներին, որոնք կան ե´ւ Ռուսաստանում, ե´ւ Հայաստանում, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում աճել է 12 տոկոսով:

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը եւ նշել, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG