Մատչելիության հղումներ

logo-print
Դեկտեմբերի 3-ին Երեւանի մարզահամերգային համալիրում ելույթ կունենա համաշխարհային երգարվեստի մեծագույն դեմքերից մեկը` Պլասիդո Դոմինգոն:

Դոմինգոյի համերգը կազմակերպվել է «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում:

«Պլասիդո Դոմինգոյին Հայաստան հրավիրելու գաղափարը մենք արդեն մի քանի տարի ունեինք, բայց դա միայն գաղափար էր, որովհետեւ իրականացնել գրեթե անհնարին էր: Տարիներ ի վեր մենք իր մենեջմենթի հետ խոսում էինք, հիշեցնում Հայաստանի մասին, բայց երբեք որեւէ արդյունք չենք ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` շարունակելով. - «Դոմինգոն հիմա ավելի շատ որպես դիրիժոր է հանդես գալիս, եւ որպես երգիչ Դոմինգոյին ստանալու համար որեւէ քաղաք տարիներ հերթ է սպասում, եւ նա հիմա շատ քիչ է երգում: Մեզ համար մեծ անակնկալ էր, որ վերջիվերջո դեկտեմբերի 3-ը Դոմինգոն համարեց հնարավոր` երեւանյան համերգի համար»:

Օպերայի արքան Հայաստան կժամանի դեկտեմբերի 1-ին:
XS
SM
MD
LG