Մատչելիության հղումներ

Առնվազն մեկ մարդ զոհվել է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով


Առնվազն մեկ մարդ է զոհվել անցած գիշեր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով:

Ոստիկանության փոխանցմամբ, Վրաստանի աշխատանքային կուսակցության գրասենյակից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունից զոհվել է 1 կին, 1 մարդ վիրավորվել է: Այս պայթյուններից մոտ մեկ ժամ անց եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի մեկ այլ շրջանում` Մուխիանիում: Այս պայթյունից զոհեր չկան: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մի քանի շաբաթ առաջ նույնպիսի մի գիշերային պայթյուն էր տեղի ունեցել Թբիլիսիում ամերիկյան դեսպանատան մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG