Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոլայ Բորդյուժան ժամանում է Հայաստան


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր ժամանում է Հայաստան` Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակում:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությանը, Բորդյուժան Հայաստանում կմնա մինչեւ նոյեմբերի 30-ը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG