Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը ընդունել է Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի արքայազն, Յորքի դուքս Էնդրյուին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությանը, հանդիպման ժամանակ նշվել է, որ ադրբեջանա - բրիտանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսական:

Հանդիպման մասնակիցները վստահություն են հայտնել, որ հետագայում այդ կապերը ավելի կընդլայնվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG