Մատչելիության հղումներ

Լենմարկերը Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերին:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը եւ դրա հեռանկարները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Իր հերթին, Գորան Լենմարկերը համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Շվեդ գործիչը նախկինում Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչն էր: Այդ պաշտոնը ներկայումս թափուր է, քանի որ Լենմարկերը չի վերընտրվել սեպտեմբերին Շվեդիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG