Մատչելիության հղումներ

Քաջարանի երկու դպրոցներում «Այբ» կրթական հիմնադրամը բացել է էկոլոգիայի ուսումնական լաբորատորիաներ: Էկոլոգիական այս «ԱյբԼաբ»-երը առայժմ միակն են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում։

Լաբորատորիաները կառուցվել են Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ։ «Այբ» կրթական հիմնադրամն իրականացրել է «ԱյբԼաբ»-երի ամբողջական նախագծումը եւ հեղինակային վերահսկողությունը ծրագրի իրականացման ողջ ընթացքում։

Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` «ԱյբԼաբ»-երն ապահովում են յուրաքանչյուր աշակերտի անմիջական մասնակցությունն ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ փորձերին:
XS
SM
MD
LG