Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն - 2010»-ի արդյունքում` մոտ 21 միլիոն դոլար


Լուսանկարը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի

Լուսանկարը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում: Այդ մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից:

Նվիրատվությունների ընդունումը դեռեւս շարունակվում է, մասնավորապես, SMS դրամահավաքը կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջ:

«Հեռուստամարաթոն - 2010» -ի ընթացքում հանգանակված միջոցները ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանամերձ գյուղերում շարունակվող զարգացման ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG