Մատչելիության հղումներ

Երեւան են ժամանում Մինսկի խմբի համանախագահները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով, Ռոբերտ Բրադկե եւ Բեռնար Ֆասիե

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով, Ռոբերտ Բրադկե եւ Բեռնար Ֆասիե

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը չափազանց կարեւոր է, դրան անհրաժեշտ է լրջությամբ պատրաստվել: Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Հինգշաբթի օրը Բաքվում կայացել է Մինսկի խմբի միջնորդների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ուրբաթ օրը նրանք կժամանեն Երեւան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Մինչեւ տարածաշրջան այցելելը համանախագահները Մոսկվայում հանդիպել են նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը` դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի համատեքստում:

Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին տարածած հայտարարության մեջ հույս էին հայտնել, որ դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից առաջ Ղարաբաղյան բանակցային գործընթացը «ավելի ակտիվ է ընթանալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG