Մատչելիության հղումներ

Հայաստան - ԵՄ թեմայով խորհրդակցություններ Երեւանում


Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի եւ Լատվիայի ԱԳՆ-ի քաղաքական տնօրեն Անդրիս Ռազանսի ու Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի քաղաքական տնօրեն Ջորջ Ֆրիդենի մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երեկ կայացած քննարկումների հիմնական թեման Հայաստան - ԵՄ հարաբերություններն էին` Արեւելյան գործընկերության եւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների լույսի ներքո:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների հետ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հանդիպմանը անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին, ինչպես նաեւ ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման խնդիրներին:

Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը եվրոպացի դիվանագետների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արդի փուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG