Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը բողոքի բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում


Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, մոտ 7 հազար ընդդիմադիրներ փակել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող Ռուսթավելու պողոտան եւ պահանջում են նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը։

Ընդդիմության առաջնորդները հաղորդել են, որ նախաձեռնում են 2003 թվականին իշխանությունը ստանձնած Սահակաշվիլիին հրաժարական պարտադրելու նոր փուլ։ Նախագահի ընդդիմախոսները նրան մեղադրում են կառավարման գործելակերպը հետզհետե ավելի ամբողջատիրական դարձնելու համար։ Սահակաշվիլին չի ընդունում այդ քննադատությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG