Մատչելիության հղումներ

Համանախագահները վաղը ժամանում են Հայաստան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն Երեւանում, արխիվային լուսանկար

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն Երեւանում, արխիվային լուսանկար

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն Երեւան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երեկ Մոսկվայում համանախագահները հանդիպել են Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության դեպարտամենտի հաղորդագրության համաձայն` «հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր` դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի համատեքստում»:

Այսօր միջնորդները ժամանել են Բաքու, որտեղ, ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG