Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ հրդեհ Երեւանում. զոհեր կամ վիրավորներ չկան


Երեկ ուշ երեկոյան` ժամը 22:36-ին, Հայաստանի փրկարար ծառայությունը ահազանգ էր ստացել, որ Երեւանի Կորյունի 23 հասցեում հրդեհ է բռնկվել:

Ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ ուժերի ղեկավար փոխգնդապետ Բորիս Պակովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Ընդհանուր 21 մարտական հաշվարկ է աշխատել դեպքի վայրում` դա բավականին շատ մեծ եւ լուրջ հրդեհ է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:23-ին եւ մարվել է 02:12-ին»:

Փոխգնդապետի վկայությամբ, հրդեհը բռնկվել էր Մաշտոցի 52 եւ Կորյունի 21 հասցեների միջեւ գտնվող առանձնատների փոքր թաղամասում` 1500 քառակուսի մետր տանիք:

«Տների քանակը դժվար է ասել` քննիչները դրանով կզբաղվեն», - նշեց Բորիս Պակովը` հավելելով. - «Բարեբախտաբար, մարդկային ո'չ տուժած, ո'չ զոհ չի եղել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG