Մատչելիության հղումներ

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակը կմեկնակի երթով


Armenia - the poster of the protest march to stop violence against women
Armenia - the poster of the protest march to stop violence against women

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը` նոյեմբերի 25-ին, յոթ հասարակական կազմակերպություններ Երեւանում բողոքի ակցիա եւ երթ կանցկացնեն` ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:

Երթի մասնակիցները Կասկադ համալիրից շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք կնոջ սպանության գործով դատավարութան արդար ընթացք եւ դատավճիռ կայացնելու պահանջով, ինչպես նաեւ կանցկացվի դրամահավաք, եւ հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին: Այս նախաձեռնությամբ կմեկնարկի Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 10-ը:

Զարուհու մահից հետո յոթ հասարակական կազմակերպություններ` «Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը», ստեղծել են նախաձեռնող խումբ, որի նպատակն է հասարակական հնչեղություն տալ այս դեպքին եւ հետամուտ լինել քրեական գործի ընթացքին:
XS
SM
MD
LG