Մատչելիության հղումներ

Աշխատակազմերի ղեկավարների փոփոխություն երկու նախարարություններում


Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ Մհեր Ղազարյանը նշանակվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։

Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ Էդգար Փիրումյանը նշանակվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը , կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտարարելով, թե կրթության ու գիտության, ինչպես նաեւ առողջապահության ոլորտներում կոռուպցիան խորացել է, պահանջել էր տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել վարչապետին` «ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտված նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներում մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երեւույթների դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG