Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց Վլադիմիր Արզումանյանին


Սերժ Սարգսյանը շնորհակալագիր է հանձնում Վլադիմիր Արզումանյանին, Երեւան, 23-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Սերժ Սարգսյանը շնորհակալագիր է հանձնում Վլադիմիր Արզումանյանին, Երեւան, 23-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Մանկական «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը արժանացել է Հայաստանի նախագահի շնորհակալագրի:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Արզումանյանին եւ նրա հետ ելույթ ունեցած պարային խմբի անդամներին հանդիպել է երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ անցկացվում էր Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառումը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մանկական «Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանն արժանվույն ներկայացնելու եւ փայլուն հաղթանակի համար Սերժ Սարգսյանը Վլադիմիր Արզումանյանին պարգեւատրել է շնորհակալագրով, ապա նրան եւ պարային խմբի անդամներին հանձնել է նվերներ` մաղթելով, որպեսզի այդ առաջին հաջողությունը նրանց կյանքի վերելքի սկիզբը լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG