Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բանակում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվում է վիրավորված զինծառայողներից մեկը


Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայող Մանվել Հազրոյանին երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու եւ ավելի անձանց սպանության համար, 34-104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձի համար, եւ 365 հոդվածի առաջին մասով` մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հազրոյանը, ով ներկայումս բուժում է ստանում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել:

Մանվել Հազրոյանը ազգությամբ հայ է, մականունը` «Եզդի»:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նոյեմբերի 19-ին ժամը 24:00-ի սահմաններում հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայողներ զոհվել են, եւս 4 զինծառայողներ ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG