Մատչելիության հղումներ

Կցուցադրվի Սուրենյանցի` հայաստանյան ողջ հավաքածուն


Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն
Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն

Նոյեմբերի 26-ին Ազգային պատկերասրահում կբացվի անվանի գեղանկարիչ եւ ճարտարապետ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը` նվիրված նրա ծննդյան 150-ամյակին:

Ցուցահանդեսում կներկայացվեն Սուրենյանցի շուրջ 200 աշխատանքներ ոչ միայն պատկերասրահի, այլեւ Սարդարապատի, Էջմիածնի, ինչպես նաեւ պատմության պետական թանգարանի հավաքածուներից:

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, կրթություն ստացել է նախ Լազարյան ճեմարանում, ապա շարունակել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում եւ հետո Մյունխենի կայսերական ակադեմիայում։
XS
SM
MD
LG