Մատչելիության հղումներ

Շփման գծի մոնիտորինգը այսօր անցել է առանց միջադեպերի


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի շրջանի Աշաղի Սեյիդահմեդլի գյուղի մոտ գտնվող հատվածում այսօր ԵԱՀԿ-ի անցկացրած մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի: Այդ մասին հայտնում է ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով տեղում իր թղթակցին:

Երկու կողմերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի դաշտային օգնականները:

Ադրբեջանական կողմից դիտարկում անցկացնող ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները Հորադիզում հանդիպել են տեղական իշխանությունների հետ:

Տվյալ ուղղությամբ ԵԱՀԿ-ի նախորդ մոնիտորինգը իրականացվել էր մայիսի սկզբին, ինչից հետո հրադադարի բազմաթիվ խախտումներ են արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG