Երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Սլովակիայում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Սեյրան Օհանյանի եւ Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն մասնավորապես ռազմական կրթության եւ զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցման, ռազմական բժշկության, խաղաղապահության ոլորտներում, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում:
Հայաստանի պաշտպանության նախարարը այցելել եւ ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Այսօր Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնել է Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցության հարցերի շուրջ: