Մատչելիության հղումներ

Լիսաբոնում շաբաթ օրը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում էին արգտործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի նախագահը հրաժարվել էր մեկնել Լիսաբոն` պատճառաբանելով, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագրում ընդգրկված է Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանը վերաբերող ձեւակերպում, որը կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Վրաստանի քաղաքական շրջանակները մեծ ոգեւորությամբ են ընդունել այն փաստը, որ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Վրաստանի` Հյուսիս-ատլանտյան դաշինքին անդամակցելու հարցը տեղ է գտել առանձին դրույթով:

Ռուսաստանի նախագահը Լիսաբոնում հայտարարել է, որ «սառը պատերազմը» Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում ավարտվել է:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դժվարին փուլը անցել է», - Բաքվում ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։

XS
SM
MD
LG