Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ու Ուկրաինան համաձայնեցրել են վիզային ռեժիմից հրաժարվելու ծրագիրը


Եվրամիությունն ու Ուկրաինան համաձայնություն են ձեռք բերել առանց վիզաների այցելությունների անցնելու աստիճանական ծրագրի շուրջ:

Այսպիսի համաձայնություն է ձեռք բերվել Բրյուսելում կայացած ԵՄ-Ուկրաինա համաժողովի ընթացքում:

Ծրագրի համաձայն, Ուկրաինան պետք է զգալիորեն բարելավի սահմանային վերահսկման համակարգը, բարձրացնի ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաեւ ԵՄ չափանիշներին համաձայնեցնի միգրացիայի ոլորոտի օրենսդրությունը:

Ընդունված փաստաթղթում սակայն նշված չեն կոնկրետ ժամկետներ, թե երբ վիզային ռեժիմը կվերացնի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG