Մատչելիության հղումներ

Մոսկվայում կրկին հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները


Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:

Այս ամսվա ընթացքում սա երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն է Ռուսաստանի մայրաքաղաքում. նույն ձեւաչափով հանդիպում կայացել էր նաեւ նոյեմբերի 6-ին:

Նոյեմբերի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կարճատեւ զրույց էին ունեցել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG