Մատչելիության հղումներ

Կարգադրություններ զորամասերի հրամանատարներին` զորակոչի պատշաճ անցկացման նպատակով


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկելով 2010 թվականի աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցերը` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաման է ստորագրել, որով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է զորակոչի շրջանում անձնական խիստ վերահսկողություն սահմանել նորակոչիկների ընդունման, նախնական բուժզննման, որակական բնութագրերի ուսումնասիրության եւ ուսումնական ծրագրերում համապատասխան ընդգրկվածության կազմակերպման նկատմամբ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն հրամանով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ նորակոչիկների առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկանք ներկայացնել Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն, իսկ հայտնաբերված ակնհայտ առողջական արատների մասին զեկուցել անմիջապես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG