Մատչելիության հղումներ

Ռոք համերգ Վանաձորում


Նոյեմբերի 21-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել ռոք համերգ` «Որդան կարմիր» եւ շոտլանդական «An Gordonach!» խմբերի մասնակցությամբ: Համերգն իրականացվել է ՄԱԿ-ի «Երիտասարդության միջազգային տարի. երկխոսություն եւ փոխըմբռնում» ծրագրի շրջանակներում:

«Մեր տարին: Մեր ձայնը» կարգախոսով ռոք համերգը նպատակ ուներ եւս մեկ անգամ ընդգծել հասարակական գործընթացներում երիտասարդության ընդգրկման կարեւորությունը, սեփական օրինակով կոչ անել երիտասարդներին իրենց նախաձեռնություններում լինել ստեղծագործ, եռանդուն ու համարձակ:

«Որդան Կարմիր» խումբը հիմնվել է 2005-ին եւ բավական վառ անուն է հայկական ռոքի բնագավառում, իսկ «An Gordonach!» խմբի հիմնադիր եւ կիթառահար Ստյուարտ Մոյրը այժմ բնակվում է Վանաձորում եւ երաժշտական նախագծեր իրականացնելուն զուգահեռ` աշխատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
XS
SM
MD
LG