Մատչելիության հղումներ

Գեյթսը անհանգստացած է ռուս - ամերիկյան պայմանագրի հնարավոր չվավերացման հետեւանքներից


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը անհանգստություն է հայտնել այն հետեւանքների կապակցությամբ, որոնք, ըստ նրա, կարող են առաջանալ, եթե Սենատը չվավերացնի հարձակողական ռազմավարական սպառազինության կրճատման մասին ռուս - ամերիկյան պայմանագիրը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գեյթսը հայտարարել է, որ պայմանագիրը չվավերացնելուց կտուժեն հենց հանրապետականները: Նա պարզաբանել է, որ այդ դեպքում երկրի միջուկային համակարգի արդիականացման համար հանրապետական սենատորների պահանջած գումարները կարող են մեծ ռիսկի տակ լինել:

«Պայմանագրի ձախողումը կհանգեցնի նրան, որ Վաշինգտոնը, անկասկած, ավելի ու ավելի քիչ տեղեկություն կունենա Ռուսաստանի միջուկային ծրագրերի մասին, քանի որ տեղերում դիտորդներ չեն լինի», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ է 100 սենատորներից առնվազն 67-ի աջակցությունը, իսկ իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների թիվը ներկայիս Սենատում 59 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG