Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպմանը


Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնի հանդիպման ժամանակ, 20-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնի հանդիպման ժամանակ, 20-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը Լիսաբոնում մասնակցել են Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հանդիպմանը:

Բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են եւ ելույթ ունեցել ԱՄՆ-ի, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի,
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, Լիսաբոն, 20--ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ-ի
Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարարը, որը նշել է, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից, եւ ընդգծել է, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ, Լիսաբոն, 20-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի ԱԳՆ-ի
Անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին եւ արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնել իր մասնակցությունը:

Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարեւոր է, սակայն առավել կարեւոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով եւ բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից` երկարատեւ աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ, Լիսաբոն, 20-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Լիսաբոնում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաեւ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Լուիս Ամադոն ասել է. - «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»:

Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար եւ ստեղծելու այնպիսի գործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:

Նախարարները կարեւորել են քաղաքական երկխոսության խթանման ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկել արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում գործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ընդունելով Էդվարդ Նալբանդյանի Հայաստան այցելելու հրավերը` Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Երեւան կժամանի 2011 թվականի առաջին կեսին:

Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ, Լիսաբոն, 20-ը նոյեմբերի, 2010թ., լուսանակարը` Հայաստանի ԱԳՆ-ի
Պորտուգալիայի պաշտպանության նախարար Օգուստո Սանտոս Սիլվայի միջեւ:

Երկու երկրների պաշտպանության նախարարները շահագրգիռ քննարկում են ունեցել իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ծավալման հնարավորությունների շուրջ:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը կարճատեւ զրույցներ է ունեցել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Միշել Ալիո-Մարիի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG