Մատչելիության հղումներ

Օբամայի հետ զրույցում Սահակաշվիլին արտահայտվել է ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցության օգտին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր առաջին դեմ-առ-դեմ հանդիպումն է ունեցել Միցյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ` վերջինիս պաշտոնավարության շուրջ 2 տարիների ընթացքում: Երկու նախագահների հանդիպումը կայացել է Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, Սահակաշվիլին հանդիպումից հետո հայտարարել է, թե ինքը Օբամայի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության օգտին, եւ հույս հայտնել, որ արդյունքում «Ռուսաստանը ավելի քաղաքակիրթ պահվածք կորդեգրի իր հարեւանների նկատմամբ»:

Սահակաշվիլին նաեւ ասել է, թե իր կարծիքով, Օբաման կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Հանդիպման վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Օբաման շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի կազմում Վրաստանի բերած «նշանակալի ներդրումների» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG