Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մեկնել են Լիսաբոն


Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք՝ Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով ուրբաթ երեկոյան Պորտուգալիա են մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Այդ հանդիպմանը նախապես ծրագրվում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, սակայն նախօրեին նախագահը հայտարարեց, թե հրաժարվում է մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում պահպանվել է հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, որը նախագահի մամլո խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն` «վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG