Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող հանդիպմանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատճառաբանելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»:

«Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը», - ասված է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի տարածած հաղորդագրությունում. - «Նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:

Հաշվի առնելով այս մտահոգությունը` նախագահ Սարգսյանը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG