Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսիի քաղաքապետարանը վաճառում է թանկարժեք ծառայողական մեքենաները


Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է աճուրդի դնել ծառայողական ավտոմեքենաները՝ մայրաքաղաքի բյուջեն համալրելու նպատակով։

«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, վաճառքի է հանվել նաեւ քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ծառայողական մեքենան, որի համար սահմանվել է նախնական գին՝ 48 հազար դոլար։

«Աճուրդից հետո քաղաքապետարանի աշխատակիցները կերթեւեկեն ավելի էժանագին տրանսպորտային միջոցներով, իսկ ստացված հասույթը կփոխանցվի մայրաքաղաքի բյուջեին», - հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։

Վերջինս առաջարկել է նաեւ 10 տոկոսով կրճատել իր եւ քաղաքապետարանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։

«Մենք սկսել ենք ավելի խիստ տնտեսական քաղաքականություն իրականացնել, սեղմում ենք գոտիները, եւ հարկ է, որ քաղաքապետարանի ղեկավարությունը այդ քաղաքականությունը սկսի իրենից», - հայտարարել է Ուգուլավան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG