Մատչելիության հղումներ

Ազատ արձակվեց նաեւ ադրբեջանցի երկրորդ բլոգերը


Ադրբեջանի իշխանությունները այսօր դատարանի որոշմամբ այսօր ազատ են արձակել ազատազրկված եւս մեկ ընդդիմախոսի` բլոգեր էմին Միլիին, ով խուլիգանություն կատարելու մեղադրանքով երկուսուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Մեկ օր առաջ վաղաժամ ազատ էր արձակվել նաեւ նույն գործով անցնող բլոգեր Ադնան Հաջիզադեն։

Վերջիններս պնդում էին, թե իրենց դեմ ներկայացված մեղադրանքը շինծու էր եւ նպատակ ուներ լռեցնել իշխանության ընդդիմախոսներին։

Ադրբեջանցի բլոգերների ազատազրկումը միջազգային հանրության կտրուկ հակազդեցությանն էր արժանացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG