Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան նոր դեպք Հայաստանի բանակում


Հայաստանի բանակում զինծառայողի մահվան նոր դեպք է արձանագրվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը:

Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչված էր Արմավիրի զինկոմիսարիատից:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Առայժմ չի հաղորդվում, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է գործը հարուցված, եւ կա՞ն արդյոք կասկածյալներ ու ձերբակալվածներ:

Ռոբերտ Ավետիսյանի դին տեղափոխվել է Երեւան` դիահերձման ու փորձաքննության նպատակով:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG