Մատչելիության հղումներ

logo-print

«Վիքիլիքս»-ի հիմնադիրը կարող է ձերբակալվել


«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի շրջանային դատարանը հավանություն է տվել «Վիքիլիքս» ինտերնետային կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջիին կալանքի տակ վերցնելու դատախազի հայտին։

Ասանջին կասկածվում է բռնաբարության, սեռական ոտնձգության եւ անձին ազատությունից ապօրինի զրկելու մեջ։ Այդ գործողությունների մասին տեղեկությունները հրապարակվել են այն բանից հետո, երբ Ասանջին օգոստոսին այցելել է Ստոկհոլմ, որտեղ ծանոթացել է երկու կանանց հետ։

Ասանջին, որի գտնվելու վայրը հայտնի չէ, հերքում է բոլոր մեղադրանքները։ Ստոկհոլմի շրջանային դատարանի որոշումը կարող է Ասանջիի ձերբակալության միջազգային հրամանագրի հիմք դառնալ։

Ջուլիան Ասանջիի հիմնադրած «Վիքիլիքս» կայքէջը հրապարակել է Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի վարած պատերազմներին վերաբերող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG