Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը` կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն


Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր հաղթանակ տարավ Մոսկվայում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Արոնյանը վաստակել է 24.5 միավոր, երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը` 24 միավոր, իսկ նորվեգացի Մագնուս Կարլսենը 23.5 միավորով երրորդ տեղում է:

Նոյեմբերի 16-18-ը անցկացված մրցաշարին մասնակցել են երկու տասնյակ շախմատիստներ:

Սա Լեւոն Արոնյանի առաջին հաղթանակն է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

Նոյեմբերի 4-14-ը նույնպես Մոսկվայում անցկացված` շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում Արոնյանը ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ բաժանեց առաջին երեք տեղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG