Մատչելիության հղումներ

Աստանա կմեկնի Հիլարի Քլինթոնը


Ղազախստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորելու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Ղազախստանը այս տարվա հունվարի 1-ից է հերթագայության կարգով ղեկավարում ԵԱՀԿ-ն` դառնալով նախկին խորհրդային առաջին պետությունը, որը, չնայած մարդու իրավունքների ասպարեզում բազմաթիվ խնդիրների առկայությանը, ստանձնել է այդ կառույցի նախագահությունը։

ԵԱՀԿ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 1999 թվականին Ստամբուլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG