Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը ժամանեց Բաքու


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բաքու:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության հաղորդագրությունը, Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում Ռուսաստանի նախագահին ողջունել է պատվո պահակախումբը:

Մեդվեդեւին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, այլ պաշտոնյաներ:

Այսօր առավոտյան Բաքու էին ժամանել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, իսկ երեկ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Մերձկասպյան պետությունների ղեկավարները Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու են այսօր մեկնարկող գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG