Մատչելիության հղումներ

logo-print

Սպարտակ Մելիքյանը խնդրում է իրեն «զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից»


Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը դիմել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով իրեն «զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մելիքյանը իր այդ քայլը բացատրեց դատարանում «առավել անկաշկանդ հանդես գալու» նկատառումով:

«Անանիա Շիրակացի» համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիքյանը երկու օր առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչը հիշյալ բուհում օրինախախտումներ չարձանագրելու դիմաց իրենից 4 հազար դոլար կաշառք է պահանջել: Այդ հայտարարությունից հետո Վերահսկիչ պալատը դիմել է դատարան` պատգամավորից պահանջելով ներողություն խնդրել:

Օրենսդրության համաձայն` պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ կարող է հանդես գալ միայն գլխավոր դատախազը, իսկ պատգամավորը կարող է միայն վայր դնել մանդատը եւ ոչ թե հրաժարվել անձեռնմխելիությունից: Այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Մելիքյանը ասաց. - «Պատրաստվում եմ նախաձեռնել օրենսդրական փոփոխություն»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG