Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը մեկնում է Բաքու


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու Կասպյան երկրների գագաթնաժողովին:

Բաքվում նախատեսվում է Մեդվեդեւի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հարցն ու էներգետիկ համագործակցության խնդիրներ:

Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Մեդվեդեւին Ղարաբաղյան կարգավորման հարցում միջորդական աշխատանքների համար, նաեւ հույս էր հայտնել, որ այդ աշխատանքները շուտով կավարտվեն եւ դրական արդյունք կտան:

Մեդվեդեւը Բաքվում նաեւ Ղազախստանի ու Իրանի նախագահներին է հանդիպելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG